Search
Close this search box.

ՊՆ խոսնակը` Արավուսից ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ

Առաջնագծում իրադրության, սահմանային միջադեպերի և խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է. որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս ներթափանցման փորձ անգամ տեղի չի ունեցել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության»,- հաղորդեց Արամ Թորոսյանը։

Նշենք, որ լրատվամիջոցի հետ զրույցում Տեղի համայնքապետն ու ավագանու անդամը հայտնել էին, թե ադրբեջանցիները Արավուսից մոտ 230 ոչխար են գողացել։

Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն ասել էր, որ մոտ 300 ոչխար է եղել. «Արոտի ժամանակ է եղել։ Մի քիչ մոտիկացել են իրենց սահմանին, իրենք էլ գողացել, տարել են։ Հովիվը 73-ին վերցրել, փախել է, էն 230-ը տարել են»։