Search
Close this search box.

Տեղումնաբեր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևան քաղաքում`
Հունվարի 19-20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի երեկոյան, 22-23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 19-20-ին, 21-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Հունվարի 19-21-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, հունվարի 19-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։