Search
Close this search box.

Զենքով բեռնված Իլ ինքնաթիռը վերջին երկու շաբաթում 14 թռիչք է իրականացրել Բաքվի և Նախիջևանի միջև. Բյուսոն

Իլ բեռնատար ինքնաթիռը ռազմական տեխնիկայով վերջին 2 շաբաթվա ընթացքում 14 թռիչք է կատարել Բաքվի և Նախիջևանի միջև։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է La Figaro ֆրանսիական պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։

«Իլյուշին բեռնատար ինքնաթիռը (50 տոննա բեռնատարողությամբ) ռազմական տեխնիկայով վերջին 2 շաբաթվա ընթացքում 14 թռիչք է կատարել Բաքվի և Նախիջևանի միջև, այս էքսկլավը գտնվում է Երևանից 100 կմ-ից պակաս հեռավորության վրա, որի մասին վերջերս ասել է Ալիեւը», գրել է Բյուսոնը: