Search
Close this search box.

ՆԱՏՕ-ն Սառը պատերազմից ի վեր ամենամեծ զորավարժությունները կանցկացնի, որին կմասնակցի մոտավորապես 90 հազար զինվոր

ՆԱՏՕ-ն Սառը պատերազմից ի վեր իր ամենամեծ զորավարժությունները կանցկացնի՝ ռուսական հարձակման դեպքում։ Այս մասին այսօր հայտարարվել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ղեկավարության նիստում, հայտնում է գերմանական DPA գործակալությունը։

Զորավարժությունները կսկսվեն փետրվարին, որին կմասնակցի մոտավորապես 90 հազար զինվոր: Զորավարժությունները կկոչվեն Steadfast Defender, հաղորդում է Bild-ը։ Կիրականացվի միջազգային ցամաքային զորքերի մարտունակության բերում և տեղակայում։

Սցենարը ենթադրում է դաշինքի երկրներից մեկի վրա ռուսական հարձակում, որը սկիզբ է դնում ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին: Այս մասշտաբի վերջին զորավարժությունը տեղի է ունեցել 1988 թ.-ին։ Դրանց մասնակցել է 125 հազար մարդ։