Search
Close this search box.

Պեմզաշենի գործով նոր բացահայտումներ են եղել. ինչ է պարզվել մեղադրյալ Արկադի Բարսեղյանի հեռախոսի զննումից

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում կայացել է Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում մոր և երեխաների դաժան սպանության գործով նույն գյուղի բնակիչներ 41-ամյա Արկադի և 32-ամյա Վրույր Բարսեղյանների դատական հերթական նիստը։

Մեղադրող կողմը նիստի ընթացքում ներկայացրել է գործին առնչվող ապացույցներ՝ վկաների ցուցմունքները, տեղանքի զննությունը, դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննության եզրակացություններ։ Տուժող Սևակ Մելիքսեթյանի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը չի ներկայացել դատական նիստին աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, փոխարենը Մելիքսեթյանին նիստի ընթացքում ներկայացրել է երկրորդ փաստաբան Արամ Ղազարյանը։

Ըստ մեղադրող դատախազի՝ մեղադրյալ Արկադի Բարսեղյանի հեռախոսի զննումից պարզվել է, որ առկա են եղել «Աջարաբեթ» և «Toto gaming» կայքերի այցելությունների վերաբերյալ արձանագրություններ, վերջինս դեպքին նախորդող ժամանակահատվածում պոռնոգրաֆիկ կայքերում տարբեր տեսագրություններ է որոնել: Հեռախոսում առկա են եղել զանգեր գումարի դիմաց ծառայություն մատուցող կանանց հետ, այցելություններ հանդիպումների կայքերում:

Դատախազը ներկայացրել է նաև այլ ապացույցներ․ սպանված մոր՝ Զարինե Մելքիսեթյանի հարևանը՝ Արմենուհի Ռափյանը, նկարագրել է, որ դեպքի օրը լսել է ոչ սովարական ձայներ, ճիչեր, բղավոցներ, բայց չի արձագանքել, քանի որ մտածել է, որ մայր բարկանում է երեխայի վրա։ Նա լրացուցիչ ցուցմունքով նշել է, որ Արկադի Բարսեղյանի կինը՝ Արփինե Սարգսյանը, զանգահարել է իրեն, փորձել դեպքից հետո հանդիպել և պաշտպանի հետ հանդիպումներ կազմակեպել հետագայում ցուցմունք ստանալու մասով, սակայն ստացել է մերժում։

Գործում տեղ է գտել նաև վարորդ Սայադ Միքայելյանի ցուցմունքը, ով մեղադրյալ Վրույր Բասեղյանին իր մեքենայով տարել է Արթիկ քաղաք։ Վերջինս նկարագրել է, թե Բարսեղյանին ուր է տարել, ինչ վիճակում է նա եղել, ինչ համազգեստով, նաև հայտնել է ժամանակ առ ժամանակ Արկադի Բարսեղյանի մեքենան Զարուհի Մելքիսեթյանի տան կողքին կանգնած լինելու մասին տվյալները։

Գործում մեղադրական հիմքի ապացույց եղել են նաև այն կանանց ցուցմունքները, որոնց հետ դեպքի հաջորդ օրերին Վրույր Բարսեղյանը գումարի դիմաց ունեցել է սեռական հարաբերություն, և վերջինիս մարմնական վնասվածք ստացած լինելու տվյալներ են հայտնել։

Նիստի ընթացքում ներկայացվել են այլ վկաների ցուցմունքներ ևս, ոորոնք հետագայում դատարանում կհարցաքննվեն։

Դատական նիստի ընթացքում Արկադի Բարսեղյանի պաշտպան Գայանե Լյուդվիգյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 7-ը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում՝ սեփական տանը, սպանված էին հայտնաբերվել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը և վերջինիս 12-ամյա դուստրն ու 8-ամյա որդին։ Սպանված ընտանիքի հայրը դեպքի պահին գտնվել էր ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի։ Գյուղ էր վերադարձել ողբերգությունից հետո։