Search
Close this search box.

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում․ Լավրով

Զանգեզուրի միջանցքի մասին երբեք խոսք չի եղել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր երթուղիների ապաշրջափակման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն այդ երթուղիների իրավազորությունն ու ինքնիշխանությունն իրենց տարածքում», — ասել է նա:

Լավրովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ տրամադրել նույն պայմաններով, ինչ Իրանի միջոցով: Նրա խոսքով՝ հազիվ թե տեղին է համեմատել այդ երթուղիները։