Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պատահել Էրիկ Անթառանյանի հետ. նա տեղափոխվել է հիվանդանոց

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը ցուցադրել է՝ ինչպես է շտապօգնության մեքենայով տեղափոխվում հիվանդանոց. նա տեղեկացրել է, որ տեսանյութն արվել է մոտ մեկ շաբաթ առաջ: «Հիմա լավ եմ, առողջ եմ։ Էս վիռուսների հետ կատակ մի արեք»,-ֆեյսբուքյան էջի հրապարակմանը կից գրել է նա: Հաղորդավարը նաեւ հավելել է.

«Շտապօգնության բժիշկների հանդեպ կատարված խուլիգանական արարքների ֆոնին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բրիգադին, որն ինձ օպերատիվ կերպով հասցրեց հիվանդանոց ու ճիշտ ուղղություն տվեց հիվանդության դեմ հետագա պայքարի համար։ Սիրուն չի, մի արեք։ Բժիշկները մեր բարեկամներն են»։