Search
Close this search box.

«PRESTIGE» ամսագրի հիմնադիրը հորդորում է չզբաղվել գրագողությամբ և սեփական աշխատանքով ստեղծել վարկանիշ

«PRESTIGE» ամսագրի հիմնադիր Սեդա Գասպարյանը ֆեյսբուքյանր էջոմ հեևյալ վերտառությամբ գրառում է արել․
ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Վարկանիշ ամսագիրը գցել է իր «վարկանիշ»-ը

Վերջերս «Վարկանիշ» ամսագրի 40-րդ համարում հրապարակվել է «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության մասին հարցազրույց, որի գլխավոր նկար օգտագործվել է «PRESTIGE» ամսագրի 14-րդ համարում հրապարակված նյութի գլխավոր լուսանկարը: Մասնագիտական հանրությանը տեղեկացնում եմ, որ լուսանկարի հեղինակն է «PRESTIGE» ամսագրի լուսանկարիչ Ռուստամ Կարապետյանը: Փաստացի լուսանկարի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է մեր ընկերությանը, մինչդեռ այն արտատպվել է վերը նշված ամսագրի կողմից առանց թույլտվության՝ կոպտագույն կերպով խախտելով «Պրեստիժ Մեդիա» ընկերության խմբագրության լուսանկարիչ Ռուստամ Կարապետյանի հեղինակային իրավունքը։

Հարգելի՛ գործընկերներ, ստեղծեք ձե՛ր սեփական ֆոտոարխիվը, աշխատեք ձե՛ր հեղինակային նյութերով: Իհարկե հեշտ է, առանց հարյուրավոր կմ կտրելու, ժամանակ և ռեսուրս ծախսելու օգտագործել ուրիշի հեղինակային աշխատանքը, սակայն աշխատանքը լիարժեք է, երբ նյութից մինչև դիզայն և տպագրություն իրականացվում է սեփական ջանքերով՝ չոտնահարելով այլոց իրավունքները։ «PRESTIGE» ամսագրի լուսանկարի այս կերպ օգտագործումը ոչ այլ ինչ է, քան ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ։

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1112-րդ հոդվածի՝ ի թիվս այլ օբյեկտների հեղինակային իրավունքի օբյեկտներ են համարվում «լուսանկարչական ստեղծագործությունները և լուսանկարչությանը նմանօրինակ եղանակներով ստացված ստեղծագործությունները»։ Իր հերթին Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասում նշված է, որ «hեղինակային իրավունքի օբյեկտներ են լուսանկարչական և նման եղանակով ստեղծված ստեղծագործությունները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին»։ Նույն հոդվածի առաջին մասը նշում է, որ «հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը (այսուհետ` ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձևը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծմաննպատակից»։
Նույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանվում է, որ «հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ անձնական ոչ գույքային և բացառիկ գույքային իրավունքներն են իր ստեղծագործության նկատմամբ»։

Նույն օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասովսահմանվում է, «հեղինակային իրավունքի կամհարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով, դատական կարգով, իր իրավունքները խախտողից կարող է պահանջել՝ իր իրավունքների ճանաչում, մինչև իրավախախտումը գոյություն ունեցող դրության վերականգնում և իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունների կասեցում, նմանակված օրինակների, դրանց պատրաստման համար օգտագործվող նյութերի ու սարքավորումների բռնագրավում կամ ոչնչացում, վնասի հատուցում(ներառյալ՝ բաց թողնված օգուտը)` օրենքով սահմանված կարգով, հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ փաստացի խախտման վնասին համարժեք վնասների հատուցում, ներառյալ՝ բաց թողնված օգուտը, դատական վճռի հրապարակումը Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվության միջոցներով՝ դատարանի կողմից նախատեսված չափով և մասով, իրավախախտողի միջոցների հաշվին, իր իրավունքների պաշտպանության հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների կիրառում»:

«PRESTIGE» ամսագրի ամեն մի նյութի, լուսանկարի հետևում թիմային հսկայածավալ ու մեծ աշխատանք կա, դրանով է պայմանավորված ամսագրի բարձր հեղինակությունը, ինչը նաև վկայում է ստացած «Միջազգային Որակի Նշան» մրցանակը։
Սեփական աշխատանքով ստեղծե՛ք ձեր աշխատանքի պատմությունը և մի՛ զբաղվեք ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՄԲ։