Search
Close this search box.

Բացարձակ կեղծիք է. ԿԳՄՍ-ն հայտարարություն է տարածել

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է հաղորդագրություն անձնական նամակի տեսքով իբրև ԿԳՄՍ նախարարությունը սովորողների շրջանում կազմակերպած ֆեյսբուքյան մրցույթների հաղթողներից պահանջում է բանկային քարտի տվյալներ, ինչը բացարձակ կեղծիք է և որևէ կապ չունի իրականության հետ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը մրցույթներում հաղթողների հետ որևէ կապ դեռևս չի հաստատել և հաստատելու դեպքում չի պահանջելու քարտային տվյալներ:

Հիշեցնում ենք՝ յուրաքանչյուր օրվա մրցույթի հաղթողի անունը հրապարակվում է նախարարության ինստագրամի էջում, որի հղումը դրվում է նաև ֆեյսբուքի էջում: Բացի նախարարության պաշտոնական էջերում հրապարակված հաղթողներից, այլ հաղթողներ չեն կարող լինել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր հաղթողի հետ նախարարությունը կապ է հաստատում ուսումնական հաստատության միջոցով: