Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի լարված հարցուպատասխանը

Ես խորհուրդ կտայի Ձեզ հաջորդ անգամ այդ նույն հարցը փորձել հանգավորել, որպեսզի 4-րդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա և միգուցե որոշակի դիտումներ ու հետաքրքրություն առաջացնի։

Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավո Լևոն Քոչարյանի հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Դուք դպրոցական հանդեսում չեք և Ազգային ժողովում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում կարծում եմ առիթներ կունենաք վերհիշելու, թե որտեղ եք գտնվում։ Ես Ձեզ հորդորում եմ և հույս ունեմ այս հորդորը կրկնելու առիթ չեք տա»,- ասաց Փաշինյանը։

Ի պատասխան՝ Քոչարյանն ասաց․

«Ուրեմն այստեղ մե՛նք Ձեզ կարող ենք հորդորել որպես երկրի ղեկավար՝ հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ դարձած, մի ամբողջ հայրենիք կորցնելու ուղիղ պատասխանատուն, այստեղ մանկական բաներով չզբաղվի ու ինձ ինչ-որ բաներ չհորդորի։ Ես ասել եմ իմ ասելիքը։ Թշնամի երկրի ղեկավարը խոսում է ինչ-որ բաներից, որին շատ թույլ ու խղճուկ պատասխան է լինում ու ինչ-որ առաջարկ»։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն էլ ասաց․

«Առաջընթացը ակնհայտ է, որովհետև հարցի երկորդ մասում առնվազն որոշ բաներ հասկացաք»։