Search
Close this search box.

Ինչու՞ է հետաձգվել Բաքու-Նախիջևան չվերթը

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի J2-251 չվերթի թռիչքը, որը նախատեսված էր Բաքու-Նախիջևան երթուղու համար, հետաձգվում է եղանակային անբարենպաստ պայմանների (թանձր մառախուղի) պատճառով։
Այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ավիաընկերության տարածած հաղորդագրությանը։

Նշվում է, որ տվյալ թռիչքը կիրականացվի Նախիջևանի օդանավակայանում եղանակային պայմանների բարելավումից անմիջապես հետո։

Ավիաընկերության կանոնների համաձայն՝ հետաձգված չվերթի ուղեւորներին կտրամադրվի անհրաժեշտ ամեն ինչ՝ ներառյալ խմիչքներ եւ սնունդ։