Search
Close this search box.

Ուկրաինայի պետականությունը շուտով հարցականի տակ է դրվելու․ Պուտին

Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ձախողվել է, և եթե այդպես շարունակվի, շուտով Ուկրաինայի պետականությունը հարցականի տակ կդրվի, ասել է Վլադիմիր Պուտինը։

Պետության ղեկավարը քննադատել է Կիևի հրաժարումը բանակցություններից։ Նրա խոսքով, եթե Ուկրաինայի իշխանությունները ճիշտ որոշում կայացնեին, «ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ»։