Search
Close this search box.

Աստղիկ Սարգսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար

Ստանձնում եմ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի (press officer) գործառույթները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Աստղիկ Սարգսյանը:

«Ողջամիտ ժամկետում գործերին ծանոթանալուց հետո հասանելի կլինեմ մեկնաբանությունների և պայմանավորվածությունների համար», հավելել է նա:

Նշենք, որ մինչ այդ Աստղիկ Սարգսյանն աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում։