Search
Close this search box.

Ֆրանսիայի Սենատը կքննարկի հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի մասին բանաձեւը

Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող և ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման ցանկացած այլ փորձ կանխող բանաձեւի նախագիծ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքում։

Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիքներ։