Search
Close this search box.

Զելենսկին «գшղտնի ազդшնշшն» է տվել Պուտինին. ինչ ուղերձ է փոխանցում Զելենսկու «uվիտերը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հետ հանդիպման ժամանակ «գաղտնի ազդանշան» է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին Telegram-ում գրում է գերմանական Bild թերթը:

«Կալասն Ուկրաինայի դրոշի գույներով կոստյում և բրոշ է կրել։ Զելենսկին կրում էր 48,3794° և 31,1656° համարներով սվիտեր»,- ասվում է նյութում։

Ինչպես նշվում է հոդվածում` դա Ուկրաինայի ղեկավարի «թաքնված ուղերձն» էր իր ռուս գործընկերոջը։

Հրապարակման համաձայն՝ Զելենսկու սվիտերի համարները Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Դոբրովելիչկովկա գյուղի կոորդինատներն են։ Հենց այնտեղ է գտնվում հանրապետության աշխարհագրական կենտրոնը` 1991 թվականի պաշտոնապես ճանաչված սահմաններում։ Գյուղում ուկրաինական զուգահեռների և միջօրեականների միացման վայրում հուշատախտակ կա։

«Այսպիսով, Զելենսկին ազդարարում է, որ հրաժարվում է տարածքային ցանկացած զիջումից», – եզրափակել է հրատարակությունը։