Search
Close this search box.

Հիշեցում 2024 թվականին հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետի վերաբերյալ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հատուկ հարկման համակարգերում 2024 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2024 թվականի փետրվարի 20-ն է:
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։

Հարկման համակարգի ընտրության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով 2024 թվականի հունվարի 1-ից հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող հարկ վճարողներին առաջարկվում է համապատասխան հայտարարությունը ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում` Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին