Search
Close this search box.

57,5 միլիոն դրամ՝ nստիկանության ամառային համազգեստի կտորը փnխելու համար

Այսօր Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,- նախագիծը, ըստ որի Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների ամառային համազգեստի կտորը փոխելու համար Կառավարությունը հատկացնում է 57,5 միլիոն դրամ:

Նախագծի ընդունմամբ «Տաբատ՝ ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» համազգեստի ձեռքբերման համար կառաջանա 57․5 մլն ՀՀ դրամի գումարի լրացուցիչ պահանջ, որը կիրականացվի ՀՀ ներքին գործերի նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակներում։