Search
Close this search box.

ՌԴ-ն հրթիռшկոծել է Խարկովը. կա մեկ տասնյակից ավելի տուժшծ, այդ թվում՝ Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ

Ռուսաստանը հունվարի 10-ի երեկոյան հարված է հասցրել Խարկովի կենտրոնում գտնվող հյուրանոցին։ Վերջին տվյալներով՝ տուժել է 13 մարդ։ Վնասվել են մոտակա տները, այրվել են մեքենաներ։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի իշխանությունները։

Հարվածը հասցվել է Խարկովի Կիևի շրջանին Բելգորոդի կողմից С-300 զենիթահրթիռային համալիրներից։ Հյուրանոցն այդ ժամանակ ուներ ավելի քան 30 քաղաքացի՝ 23 հյուր և անձնակազմը։

«Հյուրանոցը վնասված է: Հրթիռներից մեկը գետնին է ընկել շենքի ճակատի մոտ, երկրորդը՝ շենքի տանիքին, որին հաջորդել է հյուրանոցի հետնամասի մասնակի փլուզումը։ Տուժել է 12 մարդ։ Այս պահին բուժհաստատություններում գտնվում է երկու մարդ՝ 35-ամյա տղամարդ, վիճակը ծանր է, և 71-ամյա կին, վիճակը միջին է»,- պատմել է Խարկովի մարզպետարանի ղեկավար Օլեգ Սինեգուբովը:

Խարկովի մարզային դատախազությունից ավելի ուշ ճշտել են, որ վիրավորվել է 13 մարդ, նրանց թվում Թուրքիայի քաղաքացի և Վրաստանի քաղաքացի, որոնք աշխատում են թուրքական ԶԼՄ-ների համար:

Հիվանդանոցում է 10 մարդ, 3-ը տեղում բուժօգնություն են ստացել։
Հյուրանոցում ոչ մի զինվորական չի եղել, ընդգծել է Խարկովի քաղաքապետ Օլեգ Տերեխովը։
Վնասվել են նաև երկու բնակելի տներ, ավտոսրահ, արտադրական ձեռնարկություն։