Search
Close this search box.

ԽՍՀՄ խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցում կտրվի նաեւ 2024-ին. ում վրա է այն տարածվում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է 2024 թվականին շարունակել նախկին ԽՍՀՄ Խնայ¬բանկի ՀԽՍՀ հանրապետական բան¬կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց:

Որոշումը տարածվում է նաեւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց վրա: