Search
Close this search box.

Ինչ են հայտարարում Կրեմլից

Դե ֆակտո, Կիևի կողմից դեռևս օրինական ուժի մեջ է մտնում որևէ բանակցությունների մերժում, Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինչ-որ խաղաղ գործընթացների առումով այստեղ նախկինի պես դատարկություն է։ Այս առումով ոչ մի լուրջ բան չկա: Այս առումով, դե ֆակտո, դեռևս կա Կիևի օրինականորեն ամրագրված հրաժարումը բանակցություններից: Մենք շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ խոսելով խաղաղ գործընթացի հեռանկարների մասին։