Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինյшլները ներխուժել են հեռուստաալիքի ուղիղ եթեր և գերեվшրել հաղորդավարին

Զինված տղամարդիկ ներխուժել են Էկվադորական TC Televisión հեռուստաընկերության ստուդիա եւ պատանդ վերցրել ուղիղ եթերում աշխատող մեկնաբաններին։ Այդ մասին հայտնում է El Universo թերթը:

Ուղիղ հեռարձակման կադրերում, որոնք հրապարակել է պարբերականը, երևում է, որ դիմակավորված վեց անձինք զենքերն ուղղում են հատակին պառկած հեռուստաալիքի աշխատակիցների վրա։

Երկուշաբթի օրը երկրի նախագահ Դանիել Նոբոան հայտարարել է Էկվադորում արտակարգ դրություն և պարետային ժամ մտցնելու մասին՝ հայտնի նարկոբարոնի փախուստից հետո բանտերում կարգուկանոնը վերականգնելու համար։ 
Ավելի վաղ մի քանի քրեակատարողական հիմնարկներում անկարգություններ էին տեղի ունեցել։