Search
Close this search box.

Երևանում կրկին կրակել են թիվ 58 համարի Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ

Երևանում հերթական անգամ կրակոց են արձակել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Աղբյուրի հաղորդամամբ՝ հունվարի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Գագիկ Եղիազարյանից, ով հայտնել է որ Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում թիվ 58 համարի Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ կրակոց են արձակել, ինչի հետևանքով ապակին փշրվել է։

Տեղում պարզվել է, որ երբ վարորդը ավտոմեքենան վարելիս է եղել Ռոստովյան-Բելինսկի փողոցների խաչմերուկից դեպի Բելինսկի փողոց ընթանալու ժամանակ անհայտ անձը պնևմատիկ զենքով կրակել ու կոտրել է ավտոբուսի հետևի ապակին։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։