Search
Close this search box.

Սպանnւթյnւն՝ պոստում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ի լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ողբերգական դեպք է եղել։ Ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ է արձակել նույն պոստում ծառայող սպաներից մեկի վրա։ Հանգամանքները ճշտվում են։

Աղբյուրի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը տանը հանգիստ քնած է եղել եւ սպանությունը տեղի չէր ունենա, եթե կորպուսի հրամանատարը ճիշտ փոխհարաբերությունների մեջ լիներ իր ենթակայության անձնակազմի հետ եւ փորձեր հարթել սպաների եւ զինվորների միջեւ ծագած վեճերը։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել պաշտպանության նախարարությունից։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը խնդրեց սպասել։