Search
Close this search box.

Հայկական կողմը պատասխանել է` «Խաղաղության պայմանագրի» ադրբեջանական կողմի առաջարկներին

Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է` «Խաղաղության պայմանագրի» ադրբեջանական կողմի առաջարկներին։ Կա համաձայնություն, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները ևս հանդիպեն։ Այս մասին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Այժմ ակնկալում ենք Ադրբեջանի պատասխանը։ Մենք նույնպես դրական ենք համարում դինամիկան, սակայն կան հարցեր, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել: Ակնկալում ենք՝ բանակցությունների միջոցով հնարավորինս շուտ վերջնականացնել խաղաղության պայմանագիրը։ Բանակցությունների սեղանին այն ինչ կա և այն, ինչ Հայաստանն առաջարկում է, Հայաստանի համար ստեղծվում են անվտանգության երաշխիքներ»,- ասել է նա: