Search
Close this search box.

«Ահա թե ինչպես պետք է դաս տալ Ռուսաստանին». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է «դաս տար» Ռուսաստանին հատուկ ռազմական գործողություն անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է РБК-Украина լրատվական գործակալությունը։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությանը հաղթելու ճանապարհ կա։ Մոսկվային «դաս տալու» համար եվրոպական երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն։ Դրան հասնելու համար Եվրամիությունը պետք է ձևավորի սպառազինության միասնական արդյունաբերություն:

Հունվարի 6-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արևմտյան քաղաքական գործիչներին կոչ է արել որքան հնարավոր է՝ շուտ իր երկիր փոխանցել ռուսական սառեցված ակտիվները։