Search
Close this search box.

Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետեւանքով 7 ամսական զույգ է մահացել

Արցախի Դադիվանք գյուղում երեկ՝ փետրվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. տանը բռնկված հրդեհի հետեւանքով մանկահասակ երկու երեխա է մահացել:

NEWS.am-ին Դադիվանքի գյուղապետ Ալվարդ Օհանյանը հայտնել է, որ հրդեհի հետեւանքով մահացած փոքրիկները զույգ են եղել, 7 ամսական:

«Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ, նախնական տեղեկություն կա, որ անզգուշության հետեւանք է տեղի ունեցածը»,- ասաց գյուղապետը: