Search
Close this search box.

ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ու անձամբ ՌԴ նախագահին` Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին այսօրվա միջոցառումն ամենաբարձր մակարդակով կամզակերպելու համար: ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը: Այս կապակցությամբ մենք ակնկալում ենք պետական ու արդյունավետ աջակցություն` առաջադրված խնդիրների իրականացման համար: Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ պայմանագրի ստորագրման 10-ամյակի հետ, որի հիմքում ընկած է հիմնարար կանխադրույքը, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս` աշխարհաքաղաքական օրակարգ»: