Search
Close this search box.

Ցնցող լուր՝ Թուրքիայից

Թուրքիայում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է AFAD-ը։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում։

Էպիկենտրոնը գտնվել է 11,46 կմ խորության վրա:

Հիշեցնենք, որ Քահրամանմարաշ նահանգը 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերից ամենաշատ տուժածներից էր։

Նշենք, որ այն ժամանակ բնական աղետը Թուրքիայում և Սիրիայում խլել էր մոտ 60 հազար մարդու կյանք։