Search
Close this search box.

2023 թ. նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը աճել է

2023 թ. նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի
թվաքանակը կազմել է 737 866․

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 866, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 435-ով կամ 5.2%-ով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին