Search
Close this search box.

Բա հիմա ո՞ր երկրում տրամադրված վարկերն եք մարում՝ 225 մլրդ դրամով․ ՀՀ կառավարության ամենախայտառակ որոշումը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 21-ի նիստի ժամանակ կայացրել է վերջին տարիների թերևս ամենախայտառակ որոշումը։

Չզեկուցվող հարցերի շրջանակներում որոշել է պետական բյուջեում փոփոխություն կատարել (պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից), համաձայն որի, առևտրային բանկերին տրամադրվելու է 225 մլրդ դրամ (ավելի քան 550 մլն դոլար) Արցախում տրամադրված վարկերը մարելու համար։

Փաստորեն բանկերի վարկերի մասով Հայաստանն Արցախի երաշխավորն է եղել, բայց անվտանգության և մնացած հարցերով՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։

Բա հիմա ո՞ր երկրում տրամադրված վարկերն եք մարում՝ 225 մլրդ դրամով։
Ընդ որում, խնդիրը դեռ այն չէ, թե այդ վարկերն ում են տրամադրվել և ինչպես և այդ վարկառուներից քանիսը Արցախի հետ որևէ կապ չունեն, այլ այն, որ բյուջեի 10 տոկոսի չափով ծախս ենթադրող որոշումը կայացվում է որպես չզեկուցվող հարց։

Բա քննարկեիք, ասեիք, թե ինչ կարևոր որոշում է սա մեր երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար։
Սրան զուգահեռ, արդեն երեք ամիս է՝ 100,000-ից ավելի մեր հայրենակիցներ սպասում են, որ «արցախասեր» իշխանությունը լուծի իրենց կացարանի հարցը։
Բայց դե համարում են, որ լուծել են՝ ամսական 40.000 դրամ հատկացնելով։