Search
Close this search box.

Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով` զոհերի ու վիրավորների թվի մասին

Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, զոհվել է 218, վիրավորվել՝ 120 մարդ։ Այդ մասին Քննչական կոմիտեն հայտնել է Հանրային հեռուստաընկերությանը:

Զոհված 218 քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ պարցված չէ: 218 անձից 135-ի ինքնությունը պարզվել է դատագենետիկական փորձաքննության արդյունքում:

Պայթյունի ժամանակ պահեստի փակ տարածքում եղել է շուրջ 1000 քաղաքացի:

Ըստ քննչականի վառելիքի պահեստում եղել է 300 հազար լիտր ամառային, 77 հազար լիտր ձմեռային դիզելային վառելիք, շուրջ 42 հազար լիտր ավտոբենզին։