Search
Close this search box.

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Oդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 7-10 աստիճանով։

Դեկտեմբերի 6-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, 7-ի գիշերն՝ առանձին շրջաններում, սպասվում է անձրև և մառախուղ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:

Երևան քաղաքում`դեկտեմբերի 2-ի ցերեկը, դեկտեմբերի 3-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին սպասվում է անձրև։