Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար. կա 7 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Ռուսաստանի և Բարեկամության փողոցների խաչմերուկում, բախվել են Honda և Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Honda-ն բախվել է ճանապարհին տեղադրված ցուցանակի բետոնե հատվածին, կոտրել այն, ապա բախվել ծառին և կողաշրջվել:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարները:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: