Search
Close this search box.

«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, արեւմտյան մի շարք երկրներ եւ կառույցներ Նիկոլ Փաշինյանից պահանջում են պաշտոնանկ անել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ վերջինիս համարելով ռուսական «շպիոն» ՀՀ կառավարությունում։

Բանն այն է, որ վերջին ամիսներին մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցուցադրաբար մերժում են ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի գրեթե բոլոր միջոցառումները, Վահե Ղազարյանը սեպտեմբերին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին, որը տեղի է ունեցել Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ կուլ) քաղաքում:

Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Փաշինյանը դիմադրում է այս պահանջին, քանի որ Վահե Ղազարյանն իր համադասարանցին է եւ վայելում է իր վստահությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում