Search
Close this search box.

Կայացել է Միրզոյան-Լավրով հանդիպումը. ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները ՌԴ քայլերի վերաբերյալ

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ: