Search
Close this search box.

ՖՈՏՈ․ 30-ամյա տղամարդը բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզման փորձ արել

Նոյեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բակում քաղաքացին ինքնահրկիզվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել Եղբայրության 5-րդ շենքի մուտքերից մեկի մոտ․ 30-ամյա տղամարդը բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզման փորձ արել:

Ահազանգով ժամանած շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։