Search
Close this search box.

Ահազանգը կեղծ է. ԱԱԾ

Երևանում «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ-ից:

Որ որոնողական աշխատանքների արդյունքում որևէ բան չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգի մասին։ Ահազանգի պատճառով երեխաներին տուն էին ուղարկում։