Search
Close this search box.

Պատրաստ լինենք, որ հաջորդ տարվանից մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինաշխատանքները պետք է սկսենք. Ավինյան

Կապալառու կազմակերպության կողմից մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, իրականացվում են պարզ և համալիր փորձաքննության աշխատանքները, ավարտից հետո պատրաստ կլինեն շինարարության աշխատանքների մրցույթին ներկայացնելու: Այս մասին նշվեց այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Մենք արդեն ստացել ենք ամբողջական փաթեթը, այն համալիր փորձաքննության իրականացման դաշտում է: Պետք է խնդրեմ, որ աշխատանքներն ամփոփելուց հետո միանգամից մրցույթի դնենք` առանց ֆինանսական միջոցների, հարցը հընթացս կսկսենք լուծել: Պատրաստ լինենք, որ հաջորդ տարվանից Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարական աշխատանքները պետք է սկսենք»: