Search
Close this search box.

«Պետք չէ դեմարշ կատարել». Լուկաշենկոն՝ Հայաստանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացելով ՀԱՊԿ՝ ընդլայնված կազմով նիստը, հայտարարել է, որ ուշադրության կենտրոնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությունն է:

«Բացի տնտեսության հետ կապված հարցերի քննարկումից, նեղ կազմով նիստի ժամանակ քննարկել ենք ռազմաքաղաքական իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում: Քննարկել ենք նաև Հարավային Կովկասում հակամարտությունների, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը: Մենք կշարունակենք այս երկխոսությունը և մեր ներդրումը կունենանք կազմակերպությունում: Այսօր ամփոփեցինք տարվա արդյունքները: Խնդրային հարցերը պետք է քննարկել բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե դեմարշ կատարել»,- ասել է Լուկաշենկոն: