Search
Close this search box.

Առաջիկա օրերին oդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում`փետրվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: