Search
Close this search box.

Հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը ՀԱՊԿ-ում. Պեսկով

Կրեմլը ափսոսանք է հայտնում, որ Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին և հուսով է, որ Երևանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակներում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

«Իհարկե կարող ենք ափսոսանք հայտնել, որ Հայաստանը վաղը բարձր մակարդակով չի մասնակցի այս գագաթնաժողովին, հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական ​​մակարդակով մասնակցություն, բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում»,- ասել է Պեսկովը։