Search
Close this search box.

Վատ լուրեր Նիկոլից․ «Փորձեցինք ՀՀ-ն փրկել, չստացվեց»

Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին իր ելույթը սկսել է նրանով, որ «վերջին տասնամյակներում գոյություն ունեցած համաշխարհային կարգը ճաքեր է տալիս, քայքայման հավաստի նախանշաններ ցույց տալով»: Գեոպոլիտիկ այս խորը դիտարկումը հավաստի նախանշան էր, որ Նիկոլն ինչ որ բան է ուզում տեղ հասցնել, եւ այդպես էլ եղավ։

Ներկայացնելով ազերբայդժանի հետ խաղաղության քպ-ական տեսլականը լավ լուրերով՝ խաղաղության սկզբունքները հաստատվել են՝ 29,8 ու 86,6 (որի մասին հանրագիտարանից է իմացել), Ալմաթի-1991, կոմունիկացիաների բացում ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա, Նիկոլն ասել է, որ Հայաստանն այս ամենի իր բաժինն ապահովելու համար ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Դրանից հետո նա անցել է վատ լուրերին։

Պատրաստված ընթերցողը հասկանում է, որ նիկոլական «լավ լուրերն» ընդամենը իրավիճակի նենգափոխման եւ հանրությանը մոլորեցնելու փորձեր են, իրականությունը, այն է՝ Նիկոլ-քպ-ի ագենտուրային առաքելությունը հենց «վատ լուրերում» են արտահայտված․ լավերը նրա համար են, որ հետո ասեն՝ փորձեցինք իրականացնել «խաղաղության խաչմերուկը», բայց չստացվեց։ Ինչպես Արցախի պարագային՝ «փորձեցինք կանխել էթնիկ զտումը, չստացվեց»։

Գանք Նիկոլի թվարկած վատ լուրերին․ «Ամենակարևոր վատ լուրն այն է, որ մենք (ՀՀ եւ ազերբայդժանը․ խմբ․) դեռևս խոսում ենք տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար:

Ադրբեջանը ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել վերը հիշատակված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին, ինչը խորացնում է անվստահության մթնոլորտը:

Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ, և ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»: Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում»:

Իրականությունը ահա սա է՝ նիկոլական գավառական չքմեղանքներով համեմված։ Ընդ որում՝ իրականություն՝ Նիկոլ-քպ-ի առաջնորդությամբ։ Վկայությունը նույն ելույթի վերջում՝ «Բայցևայնպես, Հայաստանի Հանրապետությունը նվիրված է խաղաղության օրակարգին, խաղաղության գործընթացին, ․․․ մտադիր եմ մեր կողմից ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հասնելու համար»:

Ավելի պարզ ասած՝ համաձայնություն ազերբայդժանի բոլոր պահանջներին, ավելի ճիշտ՝ առաջնորդություն։ ազերբայդժանի պահանջներն անհնար են առանց պաշտոնական Երեւանի առաջնորդության։ «Խաղաղության խաչմերուկը» նույն «արևմտյան ազերբայդժանի» նիկոլական ռեբրենդինգն է՝ ՀՀ տարածքի օտարում միջանցքներով, մայրուղիների օտար վերահսկողություն, բնակչության տարագրում (տես այստեղ), միով բանիվ՝ ՀՀ պետականության կազմաքանդում։

«Խաղաղության խաչմերուկը» հռչակվեց Նիկոլի առաջնորդությամբ Արցախի օկուպացիայի եւ բնիկ մեծամասնության վտարումից հետո՝ «Արցախը հանձնենք՝ Հայաստանը փրկենք», «ԼՂ ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն եւ դրանց հասցեագրում» ագենտուրային կարգախոսների ներքո։ Արցախի օկուպացիան ճանապարհ է հարթում «արևմտյան ազերբայդժանի» եւ Երեւանի վրա ուղիղ գրոհի համար։ ՀՀ տարածքը միջազգային իրավունքի խնդիր է տիպի մանիպուլյատիվ ինքնարդարացումները մարդկանց մոլորեցնելու համար են։

Հայաստանի սուբյեկտությունը, միջազգային դերակատարությունը, այսինքն՝ հայկական պետականության գոյության իրավունքը պայմանավորված էր եւ է Արցախի խնդրով, ուզենք թե չուզենք։ Եթե այդ խնդիրը վերջնականապես փակվում է, հայկական պետականությունը, այն էլ «համաշխարհային կարգի ճաքեր տալու» պայմաններում, հայտնվում է թիրախում բոլոր կողմերից։ Ավելի կոպիտ ասած՝ խանգարում է բոլորին եւ ավելորդ է դառնում։ Ահա սա է իրողությունը եւ Նիկոլ-քպ-ի առաքելության իմաստը։

Իրավիճակն անհույս չէ, առավել եւս աշխարհակարգի փոփոխության ժամանակաշրջանում, որը անսպասելի շրջադարձերի ու հնարավորությունների դռներ է բացում։ Անելիքը սակայն իշխանաընդդիմադիր դեբիլային-ագենտուրային քաղդասինը չէ, որը հետեւողական մսխում է Հայաստանի հնարավորությունները, այլ հայ ժողովրդինը։
Lragir.am