Հայաստանի պաշտպանության նախարարը ևս չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

«Ազատության» հարցին ի պատասխան այս մասին հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:

ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին կայանալիք Արտգործնախարարների նիստին էլ, ինչպես հայտնի դարձավ քիչ առաջ, չի մասնակցելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: