Search
Close this search box.

Չի կարելի հանցագործ անվանել, քանի դեռ չկա դատարանի թույլտվությունը․ փոխքաղաքապետը՝ ազատված և գործող վարչական ղեկավարների քրեական գործերի մասին

Քանի դեռ չկա դատարանի թույլտվությունը՝ որեւէ մեկին հանցագործ անվանել չի կարելի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 21-ին ասել է Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Պատասխանելով Երեւանի վարչական շրջանների գործող եւ նախկին ղեկավարների քրեական գործերի մասին հարցին՝ նա ասել է, որ որոշ ԶԼՄ-ներ ընտրովի վերաբերմունք են ցուցաբերում անմեղության կանխավարկածին։

Պաշտոնյան հիշեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանում գործում է վերահսկողության վարչություն, որը պարբերաբար ստուգումներ է իրականացնում։ «Եվ եթե այդ վարչությունը պարզի հանցագործության տարրեր, ապա կտեղեկացնի իրավապահ մարմիններին։ Բոլոր հայտարարություններին պատշաճ ընթացք է տրվում»,- հավաստիացրել է Գրիգորյանը։