Search
Close this search box.

Մի կողմ դրեք ձեր ամբիցիաները, մնաց 40 օր․ Արցախի պատգամավորներին է դիմում արցախցին

«Կատարոտ» հասարակական կազմակերպության նախագահ, արցախցի Սերգեյ Համբարձումյանը դիմում է ԱՀ Ազգային ժողովի պատգամավորներին`նիստ հրավիրելն, այդ փաստաթուղթը անվավեր ճանաչելու ու դատական գործընթաց սկսելու մասով․
ԱՀ Ազգային ժողովի պատգամավորներ`մի կողմ դրեք ձեր ամբիցիաները, հիմա դրա ո´չ տեղն է, ո´չ էլ ժամանակը: Քառասուն օր մնաց, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրված ԱՀ լուծարման մասին փաատաթուղթը մտնի ուժի մեջ: Ձեզանից շատերը տարբեր գնահատակներ են հնչեցնում, բայց փաստն այն է, որ ժամանակն աշխատում է ի վնաս արցախցիների և Արցախի ճակատագրով մտահոգ միլիոնավոր մարդկանց: Միակ գնահատականը` դա ԱՀ ԱԺ-ի նիստ հրավիրելն է, այդ փաստաթուղթը անվավեր ճանաչելը ու դատական գործընթաց սկսելն է։
Մեր սերունդը` իրավունք չունի հազարամյակների մեր պապերի ժառանգությունը անվավեր ճանաչի ու որպես պանդուխտ սկսի դեգերել աշխարհով մեկ: Միավորվե´ք ու միասին որոշում կայացրե´ք: Ի գործ…

«Կատարոտ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Համբարձումյան