Search
Close this search box.

Պետք է հաղթահարենք բոլոր ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում հայկական ներկայությանը. «Թաթոյան» հիմնադրամ

Պետք է հաղթահարենք բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայությանը: Այս մասին ասվում է «Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան գրառման գրառման մեջ:

«Մեր հավաքական խնդիրն է` Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, համայնքի, հայկական ակումբների ու կազմակերպությունների պահպանումը: Պետք է հաղթահարենք բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը և անբաժանությանը, ինչպես նաև հայկական ինքնությանն առհասարակ։ Շնորհակալություն մեր գործընկերներին գործադրվող հետևողական ջանքերի համար` Կարօ Ղազարեան, Գառնիկ Քերքոնեան, Յակոբ Ճէրնազեան, Սետրակ Պալեան կրտսեր, Լիզ Միրզա Ալ-Դաճանի, Անի Նազարեան, Ջեք Յուրէճեան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ»,-նշված է հաղորդագրությունում: