Search
Close this search box.

«Հրապարակ». ՔՊ-ում էլ են դժգոհ

«Հրապարակ» թերթը գրում է. Խոսքը, հիշեցնենք, այն նախագծի մասին է, որով պատգամավորն առաջարկում է վճարել 15 մլն դրամ եւ ընդհանրապես ազատվել զինվորական ծառայությունից։ Իհարկե, գնային ճկուն սանդղակ էլ է առաջարկում՝ մի քանի ամսվա ծառայության դիմաց տարբեր գներ, սակայն թիմում կարծում են, որ բոլորը կօգտվեն ընդհանրապես չծառայելու հնարավորությունից: Նախ՝ կլքեն հայրենիքը, հետո էլ կգան` փողով զինգույկ կառնեն, եւ բանակը կվերանա, հայ ժողովուրդը` նույնպես։

Մեզ ասացին, որ ՔՊ-ում մտադիր են նախագիծը քննարկել խմբակցության նիստում, ու հնարավոր է արմատական փոփոխություններից հետո միայն մտնի նիստերի օրակարգ։