Search
Close this search box.

Ադրբեջանը մեղադրում է Տիգրան Ասատրյանին, Սպիտակցի Հայկոյին և Անդիին

Ըստ Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալության՝ Տիգրան Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն և Անդին յուրացրել են ադրբեջանցի երաժիշտ Ալեքպեր Թագիևի «Sənə qurban» երգը, որը Youtube-ում տարածվել է «Գարուն» անվանումով։

Ինչպես հայտնում է ադրբեջանական АПА-ն, երգի բառերի հեղինակը Միքայիլ Մուշֆիգն է, այն առաջին անգամ կատարել է Զեյնաբ Խանլարովան` 1968-ին։
Նշվում է, որ ավելի ուշ այն «Գարուն» անվան ներքո կատարել են հայ երգիչներ Տիգրան Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն, իրանահայ երգիչ Անդին և այլք։
Վերջինները, ըստ Ադրբեջանի, փոխել են երգի բառերն ու անվանումը։