Search
Close this search box.

Սուրեն Պապիկյանի տունը ի՞նչ, նա վարկով է ձեռք բերել. Սասուն Խաչատրյան

Իմ տեղեկություններով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը վարկով է ձեռք բերել այդ բնակարանը․ բա դուք կարող եք վարկով ձեռք բերել, ինքը՝ ո՞չ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Անդրադառնալով լրագրողների այն դիտարկումներին, թե Հակակոռուպցիոն կոմիտեն իշխանականների մասով քրեական վարույթներ չի նախաձեռնում, Խաչատրյանն արձագանքեց․ «Բացեք մեր կայքը, եւ վերջին 2 տարվա գործունեությունն ուսումնասիրեք, եւ կտեսնեք անունները»։

Լրագրողն օրինակ բերեց ՔՊ-ական Արփի Դավոյանի՝ 2021-ին բնակարան ձեռք բերելուն, եւ նշեց, որ սակայն մինչեւ հիմա Ազգային ժողովից գումար է ստանում իբրեւ վարձով է ապրում, Խաչատրյանն ասաց․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարծում եմ՝ ձեր դիմումի հիման վրա կուսումնասիրի»։

Անդրադառնալով հետախուզման մեջ գտնվող նախկին բարձրաստիճան անձանց վերաբերյալ քրեական գործերին՝ Սասուն Խաչատրյանն ասաց․ «Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը փախուստի մեջ է։ Նրա գործը մեղադրական եզրակացությունով դատարանում է՝ հեռակա վարույթով իրականացվելու է դատաքննություն։ Քրեական դատավարության օրենսգքրի փոփոխություններով այժմ հնարավորություն է ընդձեռնված անձի բացակայությամբ իրականացնել դատաքննություն եւ հեռակա կարգով նրան դատապարտել՝ բոլոր իրավական հետեւանքներով»։

Հարցին, թե դա ի՞նչ է տալու, եթե անձն այլ երկրում է, Խաչատրյանն ասաց, որ այդ անձի ամբողջ գույքը մեղադրանքի ողջ ծավալով դրված է արգելանքի տակ․ «Խոսքը 14 միլիոն դոլարի կաշառքի մասին է, կար նաեւ փողերի լվացում։ Մեղադրական դատավճռի դեպքում դա կվերադարձվի պետությանը»։