Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ․ Հսկայական աշխատանք Գորիսում

«Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է,որ վերջին մեկ ամսվա ընթացքում Գորիսի համայնքապետարանի միջոցներով շուրջ 1000 հատ ծառեր, թփեր են տնկվել բակերում, բարեկարգվող փողոցներում:

Գորիսն ամեն օր գեղեցկանում է, վերակառուցվում, բարեկարգվում։ Կանաչապատվում են փողոցները, բակերը, տարածքներ, որոնք տարիներ շարունակ անխնամ են եղել:

Արդեն ավարտվել են Գորիս համայնքի Գալստյան փողոցի մի հատվածի, թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոց փողոցի թիվ 146, 148, 150 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվել են պետություն_համայնք գործակցության արդյունքում։
Հիմնովին նորոգվել է նաև Ակներ գյուղի թիվ 15 փողոցի՝ Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն տանող ճանապարհի 1200 մ հատվածը:

Ծրագիրն իրականացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն միջոցով՝ կառավարության հրատապ ծրագրերի շրջանակում:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Գորիսի համայնքապետարանի միջոցներով շուրջ 1000 հատ ծառեր, թփեր են տնկվել բակերում, բարեկարգվող փողոցներում: Վերակառուցվող փողոցներում առաջնահերթ է կանաչ գոտիների ստեղծումը. կանաչապատման հիմքում մշտադալարներն են:

Գորիսում կանաչ գոտիների պահպանումն ունի ոչ միայն բնապահպանական, կարևոր նշանակություն, այլև գեղագիտական: